Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Իսկ ինչին է պատրաստվում ընդդիմությունը

Իսկ ինչին է պատրաստվում ընդդիմությունը
19.11.2024 | 18:03

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական արտահերթ կամ հերթական ընտրությունների, ընտրողների սիրտը շահելու համար կադրային փոփոխություններ է անում, իրեն «պարզաջրում»։

Իսկ ինչի՞ն է պատրաստվում խորհրդարանական կամ արտախորհրդարանական ընդդիմությունը, իշխանափոխության որևէ ծրագիր, ժամանակացույց ներկայացրե՞լ է։

Միամտություն է կարծել, թե վարկանիշի անկման պատճառով Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, կամ նրա վարկանիշի անկումը ինքնաբերաբար բերելու է ընդդիմության վարկանիշի բարձրացման։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3913

Մեկնաբանություններ